Հայերեն   English   Русский  

Սեուլը մտադիր է պարենային օգնություն ցուցաբերել Փհենյանին


  
դիտումներ: 385

Հարավային Կորեայի իշխանությունները մտադիր են ԿԺԴՀ-ին պարենային օգնություն տրամադրել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է «Рёнхап» գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի նախագահին կից Ազգային անվտանգության վարչության պետ Չոն Ըն Յոնի հայտարարությանը:

Նա հստակեցրել է, որ հարավկորեական կողմը պատրաստ է այդ քայլին դիմել՝ չնայած Հյուսիսային Կորեայի կողմից վերջին հրթիռների գործարկմանը:

«Կարծում եմ, որ պարենի հարցը պետք է առանձնացնել անվտանգության հարցերից, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հայրենակիցներին», - հայտարարել է նա:

Նրա խոսքերով՝ իշխանություններն արդեն որոշել են պարենային օգնություն տրամադրել, և շուտով մանրամասն պլան կհրապարակվի:

Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժէ Ինը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները կբարդացնեն երկու երկրների միջև երկխոսությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: