Հայերեն   English   Русский  

Արմեն Թավադյանը հրավիրվել է Երևան քաղաքի քննչական վարչություն


  
դիտումներ: 984

Մայիսի 13-ից Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարոնւմ սկսված և մինչև մայիսի 16-ը շարունակված Քոչարյանի գործով առաջին դատական դռնբաց նիստին զուգահեռ դատարանի բակում միջադեպեր էր տեղի ունենում Քոչարյանի աջակիցների և նրա դեմ պայքարողների միջև:

Նիստի առաջին իսկ օրը դատարանի բակում Քոչարյանի աջակիցները ջրի շշով հարվածել էին ակտինիստ Վարդգես Գասպարիին, ինչ հետևանքով վերջինիս աչքը վնասվել էր: Դեպքի առթիվ ոստիկանությունում քննություն է սկսվել:

Ըստ որոշ տեղեկությունների գործով ներգրավվել է 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը: Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության բաժին են տարվել հինգ քաղաքացի, նրանցից 3-ը՝ բերման ենթարկված, իսկ երկուսը հրավիրվածի կարգավիճակ են ունեցել: Նրանց թվում է եղել Արմեն Թավադյանը։ Այսօր կրկին Թավադյանը հրավիրվել է Երևան քաղաքի քննչական վարչություն: Գասպարին նույնպես գործի շրջանակներում այսօր ցուցմունք է տվել: Կատարվում է հետաքննություն։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: