Հայերեն   English   Русский  

Կործանված Boeing 777-ի 16 ուղևորների մարմինները դեռևս չեն հայտնաբերվել


  
դիտումներ: 988

Դոնեցկի մոտ կործանված Boeing 777-ի զոհերից 16-ի մարմինները դեռևս չեն հայտնաբերվել, հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Անտյուֆեևը:

«Որոնումները կշարունակվեն»,-պարզաբանել է նա ու հավելել, որ հետաքննության շրջանակներում մնացածի մարմինները հանձնվել են Նիդեռլանդներին:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ ավստրալացի ու նիդեռլանդացի դատական փորձագետները կրկին չեն կարողացել հասնել Boeing 777 –ի վթարի վայր` այդ շրջանում չդադարող պայթյունների պատճառով:

Անկախ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: