ԱՄՆ-ն դիտարկում է Վենեսուելայում գործողությունների բոլոր տարբերակները. Փենս
դիտումներ: 268
Փենսը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գլխավորում է ավելի քան 50 պետություններից կազմված կոալիցիա, որոնք Վենեսուելայի ժամանակավոր նախագահ են ճանաչել ընդդիմադիր Ազգային ժողովի առաջնորդ Խուան Գուայդոյին:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է տնտեսական և դիվանագիտական ճնշում գործադրել Վենեսուելայի վրա, ինչպես նաև «Կուբայում նրա հովանավորների վրա»:
«Նախագահ Թրամփը հստակ հասկացնել է տվել, որ բոլոր տարբերակները սեղանի վրա դրված են», - հայտարարել է Փենսը:
Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Կառլոս Վեկկոն հանդիպել էր Պետդեպարտամենտի և Պենտագոնի ներկայացուցիչների հետ: