ԵԱ. Հայաստանի սամբոյի հավաքկանը թիմային հաշվարկում երրոդն է
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ Մարզական սամբոյի մրցաշարում Հայաստանի
հավաքականը 1 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալով երրորդ տեղն է գրավել
թիմային պայքարում: Թիմային հաշվարկում հաղթել է Ռուսաստանի թիմը (5-2-2),
Վրաստանի թիմը երկրորդն է (2-1-2):
Հիշեցնենք, որ մարզական սամբոյի
մրցաշարում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն,
Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) և Վահագն Չալյանը
(82 կգ) դարձել էին արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ)
արժանացել էր բրոնզե մեդալի:
Մարտական սամբոյի մրցաշարում Ջոն Բալայանը (52 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Պողոս Բադալյանը (57 կգ)՝ բրոնզե:
Սամբոյի
Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցեց 19 մարզիկով:
Մեդալների համար պայքարեցին 29 երկրների մոտ 230 մարզիկներ: