Զելենսկու վարչակազմի ղեկավարը` Ռուսաստանի հետ բանակցությունների մասին
«Եթե մենք ցանկանում ենք խաղաղություն, ապա խոսել անհրաժեշտ է», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Բոգդանի խոսքերը:
Սակայն ինչպես նշել է վարչակազմի ղեկավարը, հարցն այժմ բաց է մնում, թե երբ և ինչպես կարող են նման բանակցություններ կայանալ:
Նա նշել է, որ երկրի արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ ճանապարհով:
«Միգուցե դա դժվար ճանապարհ է, բայց ես կարծում եմ, որ հենց դրանով պետք է գնալ», - հայտարարել է նա:
Ավելի վաղ Կիևում հայտարարել էին, որ Զելենսկին դիտարկում է Ռուսաստանի հետ բանակցությունների շուրջ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը: Հետագայում ինչպես Զելենսկին նշել էր, խոսքը օրենսդրական հանրաքվեի մասին չէր, այլ տեղեկատվական հանրաքվեի:
Ընդ որում` մայիսի 23-ին Ուկրաինայի նախագահը բացասաբար էր պատասխանել այն հարցին, թե արդյոք բանակցություններ կվարեն Ռուսաստանի հետ:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն իր հերթին դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության հարցով հանրաքվեի անցկացմանը` նշելով, որ Ուկրաինան պետք է ուժեղ բանակ ունենա և հակաիրանական պատժամիջոցներն ուժեղացվեն: