Մոնիկա Բելուչին շիկահերի կերպարով նոր ֆոտոշարքի է մասնակցել. Լուսանկարներ
Եվ ինչպես հայտնի է, դերասանուհին ցանկալի հյուր է ոչ միայն աշխարհիկ իրադարձությունների ժամանակ, այլ նաև աշխարհահռչակ ամսագրերի խմբագրությունների և լուսանկարիչների համար: Այսպես օրինակ` նախօրեին համացանցում Soon Magazine- ի համար Բելուչիի մասնակցությամբ նոր ֆոտոշարքից լուսանկարներ են հայտնվել, որոնցում դերասանուհին լիովին այլ կերպարով է ներկայացել:
Լուսանկարիչ Պատրիս վան Մալդերի հեղինակած ֆոտոշարքի շրջանակենրում հմայիչ Բելուչին շիկահերի կերպարով է ներկայացել:
Թեև ամբողջ աշխարհում դերասանուհու երկրպագուները մշտապես սովոր են իրենց կուռքին մուգ մազերով տեսնել, սակայն, պետք է նշել, որ համացանցի օգտատերերը բարձր են գնահատել նաև իտալուհու ժամանակավոր իմիջային փոփոխությունները: