Հայերեն   English   Русский  

Ջիվան Աբրահամյանը ազատ է արձակվել ու «լայվ» մտե


ֆբ գրառում


  
դիտումներ: 364

Օրենքով ոչ մի դատապարտելի եւ սխալ բան չեմ արել։

Ֆեյսբույքան ուղիղ եթերում հայտարարեց Ջիվան Աբրահամյանը ոստիկանության բակից՝ ազատ արձակվելուց հետո։

«Օրենքով ես ոչ մի դատապարտելի և սխալ բան չեմ արել, իմ խոսքերը պարզ դրված են ֆեյսբուքում, եթե մեկնաբանելու և հայերենին տիրապետելու ունակություն չունեք, ուրեմն ցավում եմ։ Ի՞նչ էր արել Ջիվանը, Ջիվանը նախազգուշացրել էր, որ եթե իմ երկրի Սահմանադրությունը և օրենքը խախտեք, ապա պատասխանը կլինի շատ ակնհայտ, ու Ջիվան Աբրահամյանը նորից իր խոսքերը կրկնում է»,- ասաց նա։

Ջիվան Աբրահամյանը նաեւ հայտարարեց, որ մամուլի ասուլիսով հանդես կգա, բոլորի պատասխանները կտա ու բոլորի դիմակները կպատռի։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը Ազատության հրապարակում բռնության կոչերով էր հանդես եկել և հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։

Ջիվան Աբրահամյանն այսօր բերման էր ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին Ազատության հրապարակում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: