Մուայթայի հավաքականի մարզիկները մեդալներ են նվաճել Վրաստանում
դիտումներ: 482
Հայաստանի մուայթայի հավաքականը մրցաշարին մասնակցեց 17 մարզիկով` 3 մարզչի գլխավորությամբ: Մեր հավաքականի մարզիկները հրաշալի հանդես եկան` նվաճելով 10 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրեց 2-րդ տեղը` զիջելով միայն Վրաստանին:
Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանի հաղորդմամբ այս ցուցանիշը բավական բարձր է և աշխարհի ու Եվրոպայի առաջնությունից առաջ արդյունքներն անչափ գոհացուցիչ են: