Հայերեն   English   Русский  

Չնայած հրադադարին՝ Ուկրաինայում 5 զինվոր է զոհվել


  
դիտումներ: 593

Ուկրաինայում հրադադարի հաստատման համաձայնագրի կնքումից երկու օր անց ուկրաինական ուժերի և ապստամբների միջև կրկին արյունալի բախումներ են տեղի ունեցել:

Ուկրաինայի պաշտպանության խոսնակ Անդրեյ Լիսենկոյի տեղեկություններով՝ ապստամբների հետ տեղի ունեցած բախումներից ուկրաինական ուժերի 5 զինվոր է զոհվել, ևս 25-ը՝ վիրավորվել:

Նա հայտնել է, որ հրադադարի ռեժիմի խախտման առնվազն 129 դեպք է գրանցվել, սակայն անջատողականները մեղադրել են ուկրաինական ուժերին:

Ուկրաինական բանակի խոսնակ Դմիտրի Չալովը հայտնել է, որ մահացու բախումներ են տեղի ունեցել Մարիուպոլի շրջանում:

Երկուշաբթին կարևոր օր էր հրադադարի հաստատման համար, երբ երկու կողմերը պետք է դուրս բերեին ծանր զինատեսակները: Սակայն կողմերից ոչ մեկը նման բան չի արել:

Ուկրաինական բանակը դեռևս նախատեսում է դուրս բերել ծանր զինատեսակները, սակայն նման բան չեն անի, մինչև իրավիճակը չխաղաղվի:

Հրադադարի նպատակը Ուկրաինայում 10 ամիս տևող բախումները վերջացնելն է: Սակայն հրադադարի ուժի մեջ մտնելուց 90 րոպե անց ուկրաինական պաշտոնյաները Լուգանսկի շրջանի Զոլոտոե բնակավայրի մոտակայքում հրետանային ռմբակոծություն են գրանցել:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զգուշացրել է, որ եթե անջատողականները չենթարկվեն հրադադարի պայմաններին, ապա իրենք ամբողջ Ուկրաինայում ռազմական դրություն կհայտարարեն:

Չնայած բռնությունների մասին տեղեկություններին՝ Ուկրաինայի բազմաթիվ մասերում հրադադարը պահպանվել է: Հրադադարից օգտվելով՝ բնակիչները կարողացել են դուրս գալ ուտելիք և դեղորայք գնելու:

Այնուամենայնիվ, ապագան դեռևս պարզ չէ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: