Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել կողմնորոշվել Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի թեկնածուի հարցում: Գրչում է Russian.rt.com-ը:
«Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ լուծում գտնել, քանի որ Եվրախորհրդարանի անդամները հավաքվելու են հուլիսի սկզբին», - ասել է Մերկելը:
Նա ընդգծել է, որ ցանկալի է հուլիսի սկզբին համապատասխան առաջարկներ ունենալ պետությունների և կառավարության ղեկավարներից: