Հայտնի հայ ընտանիքը այցելել է Հարիի և Մեգանի որդուն
Թենիսի սուպերաստղն ամուսնու և դստեր հետ միասին Frogmore Cottage (արքայական ընտանիքի առանձնատուն) այցելել է անցյալ շաբաթ` Ֆրանսիա Roland Garros-ին մասնակցելուց առաջ, որպեսզի տեսնի Արչիին: Ինչպես հայտնում է British Daily Mail պարբերականը, Ուիլյամսը ինստագրամի իր էջում արքայական առանձնատնից նաև լուսանկար է հրապարակել:
Նշվում է, որ Օհանյանները և թագավորական ընտանիքի անդամները շատ մտերիմ ընկերներ են: Հիշեցնենք, որ 2018 թ Ալեքսիսը և Սերենան մասնակցել են նաև Հարրիի և Մեգանի հարսանիքին:
Ավելի վաղ հաղորդել էր, որ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն այցելել են արքայազն Հարրին և Մեգան Մարքլին Օքսֆորդշիրի ամառային նստավայրում: