Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ
դիտումներ: 672
Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար անդունդի եզրից հետ վերադառնալու օրն է: Առաջին Հանրապետության 101-ամյակի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Սիրելի հայրենակիցներ, մայիսի 28-ը մեր ժողովրդի համար դեպի կյանք, դեպի վերածնունդ, դեպի արարում և դեպի աշխատանք վերադառնալու օրն է: Մենք վերադարձել ենք: Կեցցե՛ Հանրապետության տոնը: Փա՛ռք մեր ժողովրդին»,–իր ուղերձում ասել է նա։