Հայերեն   English   Русский  

Կուրցն ակնակլում է արտահերթ ընտրություններից հետո նորից Ավստրիայի կանցլեր դառնալ


  
դիտումներ: 315

Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը, որի կառավարությունը նախօրեին հրաժարական է տվել, հուսով է, որ սեպտեմբերին անցկացվելիք Ազգային խորհրդի (երկրի խորհրդարանի ստորին պալատի) արտահերթ ընտրություններից հետո կրկին կգլխավորի հանրապետության նախարարների կաբինետը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ավստրիացիները որոշում կկայացնեն: Մենք կունենանք նոր խորհրդարան, և, իհարկե, հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ շարունակել աշխատանքս որպես երկրի դաշնային կանցլեր: Ցանկանում եմ շարունակել մեր ուղին», - Kronen Zeitung պարբերականը մեջբերում է Կուրցի խոսքերը:

Մայիսի 27-ին Ավստրիայի Ազգային խորհուրդը անվստահություն հայտնեց կանցլերին և հանրապետության կառավարությանը:

Դա երկրի կառավարական ճգնաժամի հետևանք դարձավ:

Մայիսի 28-ին Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը կառավարությանն ազատեց իր պարտականություններից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: