Մերկելը պարզաբանել է, թե որքան ժամանակ է մտադիր մնալ կանցլերի պաշտոնում
«Ես պատրաստ եմ, և խոստացել եմ մարդկանց` կանցլեր աշխատել մինչև այս օրենսդրական ժամկետի ավարտը», - ասել է Մերկելը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում:
«Եվ ես չէի հայտարարի այս հարցազրույցը տալու պատրաստակամության մասին, եթե ցանկություն չունենայի ևս մի քանի խոսք ասել քաղաքականության մասին», - նշել է կանցլերը:
Վերջին ամիսներին տեղեկություններ կան, որ Մերկելը կարող է պաշտոնանկ լինել մինչև 2021 թ.: Գերմանիայում տեղի ունեցած Եվրախորհրդարանի ընտրություններից հետո, որտեղ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը զգալիորեն կորցրեց ձայները, իսկ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կրկին խոսեցին Մերկելի վաղ պաշտոնանակության անհրաժեշտության մասին: