Հայերեն   English   Русский  

Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները հանդիպեցին պատգամավորների հետ


  
դիտումներ: 296

Այսօր առավոտից Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները: Նրանք փակել էին Բաղրամայն պողոտան:

Ազգային ժողվից առաջրկեցին ցուցարարներին մի խումբ կազմել, որ հանդիպեն պատգամավորների հետ ու քննարկեն ստեղծված իրավիճակը: Քննարկումը ավարտվեց քիչ առաջ:

«Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սարգիս Միքայելյանը, որ Ազգային ժողով գնացած խմբի կազմում էր, ասաց, որ հանդիպման ընթացքում խոստացել են քննարկել բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների կողմից բարձրացված բոլոր հարցերը:

«Լսել են մեր առաջարկները, որոշել են հրապարակային քննարկում կազմակերպել: Այս պահին որևէ որոշում հայտնի չէ: Մենք պահանջում էինք հանդիպում Արարատ Միրզոյանի հետ, սակայն ցուցաբերել ենք մեծահոգություն, հարգել ենք Արարատ Միրզոյանի զբաղվածությունը և հանդիպել ենք նրա խորհրդականի, Տնտեսական հարցերի մշտական հանձանաժողովի նախագհ Թունյանի, մի քանի պատգամավորների հետ: Խոստացել են լրացուցիչ քննարկել և հաշվի առնել մեր բոլոր դիտողություններն ու առարկությունները: Մեր առաջարկը եղել է հետևյալը՝ հնարավորություն տալ 1,5 տարի աշխատելու հետ միասին մեր իսկ բուքմեյքերական գրասենյակներում կազմակերպել ավտոմատացված սարքավորումների միջոցով համակցված վիճակախաղերի կազմակերպումը, որը լիցենզավորված գործունեություն է»,-ասաց Միքայելյանը:

Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները համաձայնել են սարքավորումները դուրս հանել գազալցակայաններից, սակայն առաջարկել են տեղափոխել գրասենյակներ և 1,5 տարի շահագործել այնտեղ:

Ազգային ժողովում քննարկումից հետո ցուցարարները դադարեցրին բողոքի ակցիան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անակխը տեղեկացրել էր, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է: Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ բուքմեյքերական ընկերությունների հետ կապված ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած՝ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը նախատեսում է բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն արգելել, նպատակ ունի դաշտում մենաշնորհ հաստատել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: