Հայերեն   English   Русский  

Ոչ հանդիպել եմ Քոչարյանի հետ, ոչ զանգել եմ. Գագիկ Ծառուկյան


  
դիտումներ: 502

Այսօր Ազգային ժողով եկած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ասել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատվելուց հետո չի հանդիպել ու հեռախոսազրույց չի ունեցել նրա հետ:

«Ո՛չ զանգահարել եմ, ո՛չ հանդիպել եմ, կարաք անվտանգությանը դիմեք, ձեզ կտեղեկացնի», - ասել է Ծառուկյանը։

Այն հարցին, թե ինչպես է վերաբերում Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հարցին Ծառուկյանն ասել է, որ ամեն ինչ պետք է արվին օրենքին համապատասխան:

Իսկ այն հարցին, որ կար ժամանակ, նրա անունը կապում էին Քոչարյանի հետ, Ծառուկյանն ասաց. «Մենք ի՞նչ կապ ունենք, որ պետք է մեզ իրար հետ կապեն։ Ամեն մարդ էսօր իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու, էսօր օրը երկու հատ կուսակցություն է բացվում՝ ամեն մեկն իր քաղաքական տեսակետով, իր մոտեցմամբ, դա մեզ հետ ի՞նչ կապ ունի»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: