Մեգան Մարքլի և արքայազն Հարիի առաջնեկի դայակը երկու շաբաթ անց ազատվել է աշխատանքից
«Մեգանը սիրում է ամեն ինչ վերահսկել: Նա չի կարողանում միայնակ թողնել Արչիին: Նա անտեսում է ցանկացած օգնություն: Նրանից բացի ոչ ոք չի կարող հոգ տանել իր որդու մասին: Նա թույլ չի տալիս դայակներին մոտենալ իր որդուն», - հայտնել է աղբյուրը:
Ընդ որում` Մեգանն ու Հարին պլանավորել էին սկզբում դայակ չվարձել, բայց ի վերջո, ինչպես հետևում է աղբյուրի խոսքերից, աշխատանքի նույնիսկ մի քանի օգնականի են ընդունել:
Աղբյուրի խոսքերով` Մեգանը միայն իր մորը` Դորիային է թույլ տալիս իր որդուն գրկել, այն էլ միայն կարճ ժամանակահատվածով:
Պետք է նշել, որ դա Սասեքսի դքսուհու առաջին օգնականը չէ, որն ինքնակամ ազատվել է աշխատանքից: