CNN հեռուստաալիքը` Թրամփի գլխավոր թշնամու մասին
Թրամփը Ջո Բայդենի վրա հարձակման համար «ծանոթ տակտիկա» է օգտագործում` նրան «քնկոտ Ջո» անվանելով, նման կերպ իր թշնամիներին մտավոր հետամնաց ցույց տալով:
Նույն տակտիկան ժամանակին Թրամփը կիրառել է նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսիի դեմ:
Իսկ Բյեդենն իր հերթին քննդատում է Թրամփին օտարերկրյա առաջնորդների հետ լավ հարաբերությունների և ԱՄՆ-ի ազգային արժեքների նվաստացման համար` ցույց տալով, որ նա չի համապատասխանում նման պաշտոնի համար և արժեզրկում է «ամերիկյան գաղափարը»:
Ընդ որում` 2020թ. նախագահական ընտրություններից առաջ Թրամփի հարձակումները Բայդենի վրա վերջինիս Դեմոկրատական կուսակցությունից ամենաուժեղ թեկնածու են դարձնում:
Ավելի վաղ տնտեսագետները 2020թ. կայանալիք ընտրություններում Թրամփի համար հաղթանակ էին կանխատեսել: