Հայերեն   English   Русский  

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հետ է վերցրել ՍԴ ուղարկված մարտի 1-ի գործով նյութերը


  
դիտումներ: 431

Դատավոր Դավիթ Գրիգորյանը, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ էր արձակել ու մարտի 1-ի գործի վարույթը կասեցնելով գործը ուղարկել էր Սահմանադրական դատարան, այսօր հետ է վերցրել ՍԴ ուղարկված նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ դատարան ուղարկելու համար։

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբան Վահե Գրիգորյանը վարույթի կասեցումից հետո դիմել էր Վերաքննիչ դատարան, որտեղ էլ սպասում էին, որ գործի առնչությամբ նյութերը, որոնք ամբողջությամբ ուղարկվել էին ՍԴ, պատճենվեն և տրամադրվեն նաև իրենց:

Հիշեցնենք, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում էր կայացրել Մարտի 1-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին, իսկ մայիսի 20-ին գործը կասեցրել էր ու ուղարկել Սահմանադրական դատարան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: