ՊԵԿ-ը թմրամիջոցի ներմուծման խոշոր դեպքէ բացահայտել․ Իրանի երկու քաղաքացի կալանավորվել է
Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցներիմասնակցությամբ, մաքսային հսկողության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացիներ Է.Ֆ.-ի և Ֆ.Ֆ.-իուղեբեռները: Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացված հսկողության արդյունքում Է.Ֆ.-ին պատկանող ճամպրուկի ներսի հատվածից հայտնաբերվել է սև գույնի ինքնակպչուն ժապավենով փաթեթավորված 3կգ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող պինդ մոխրագույն զանգված: Մաքսանենգներն այն թաքցրել էին ճամպրուկի ներքևի հատվածում՝ նախապեսպատրատսված թաքստոցում:
Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:Իրանի քաղաքացիները կալանավորվելեն:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին