Հայերեն   English   Русский  

CNN- ի հաղորդավարը Ադրբեջանի իշխանություններին «հակահայկական ռասիստներ» է անվանել


  
դիտումներ: 828

Հայտնի բրիտանացի լրագրող Փիրս Մորգանը, որը CNN հեռուստաալիքի եթերում վարում է «Piers Morgan Tonight» հեղինակային հաղորդաշարը, նախօրեին կոչ էր արել «Արսենալ» և «Չելսի» ֆուտբոլային թիմերի երկրպագուներին աջակցել հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, որը հրաժարվել էր Եվրոպայի լիգայի եզրափակիչ փուլին մասնակցելու համար Բաքու մեկնել: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Անհավանական է: «Արսենալ» -ի յուրաքանչյուր երկրպագու պետք է այս երեկո Մխիթարյանի ազգանունով շապիկ կրի և հնչեցնի նրա անունը: Թույլ մի տվեք այդ հակահայկական ռասիստները հաղթել», - գրել է Փիրս Մորգանը թվիթերյան իր միկրոբլոգում:

Հայտնի հեռուստալրագրողը նաև իր էջում հրապարակել է համացանցում հայտնված այն տեսանյութը, թե ինչպես է Բաքվի ոստիկանությունը կանգնեցնում «Արսենալի» օտարերկրացի երկրպագուներին, որոնք հայ կիսապաշտպանի ազգանունով շապիկներ են կրում:

Ավելի վաղ լրագրողը կոչ էր արել «Արսենալ» և «Չելսի» ֆուտբոլային թիմերին բոյկոտել Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: