Հայերեն   English   Русский  

Լավրովը` Ռուսաստանի միջուկային փորձարկումների վերաբերյալ ԱՄՆ հայտարարության մասին


  
դիտումներ: 375

ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը միջուկային փորձարկումներ է իրականացնում, խենթ ենթադրություններ են: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ճապոնացի գործընկեր Թարո Կոնոյի հետ բանակցություններից հետո: Գրում է Russian.rt.com-ը:

«Այդ ենթադրությունների անխոհեմ բնույթն արդեն հստակեցվել է Միջուկային փորձարկումների արգելքի կազմակերպության ներկայացուցիչների և հարգարժան ու հեղինակավոր փորձագետների կողմից», - հայտարարել է Լավրովը լրագրողներին:

Ավելի վաղ Պենտագոնի ռազմական հետախուզության վարչության պետ, գեներալ-գնդապետ Ռոբերտ Էշլին հայտարարել էր, որ Մոսկվան իբրև չի հետևում միջուկային փորձարկումների դադարեցմանը:

ՌԴ ԱԳՆ-ում այս հայտարարությունը կոպիտ սադրանք էին անվանել: Դիվանագետները նշել են, որ նման մեղադրանքները բացարձակապես անհիմն են և Ռուսաստանին զրպարտելու նպատակ ունեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: