Հայերեն   English   Русский  

Ռուսաստանը հրաժարվել է Իրանին C-400 մատակարարել. Bloomberg


  
դիտումներ: 443

Ռուսաստանը հրաժարվել է Իրանին C-400 զենիթահրթիռային համակարգեր վաճառել: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ նման որոշում կայացվել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության աճի մտահոգության պատճառով:

Ինչպես նշվել է հոդվածում, Մոսկվայի արձագանքը Թեհրանի խնդրանքին արտացոլում է «Պարսից ծոցում նուրբ հավասարակշռությունը, որտեղ հակամարտություն կարող է սկսվել իսլամական հանրապետության և ԱՄՆ-ի ու նրա արաբական դաշնակիցների միջև»:

Տարածված տեղեկության պաշտոնական հաստատում կամ ժխտում դեռևս չի հնչել:

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր Ռուսաստանից Թուրքիայի С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման «աղետալի հետևանքների» մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: