Հայերեն   English   Русский  

Արաբական երկրներն Իրանի վերաբերյալ կոչով են հանդես եկել


  
դիտումներ: 265

Արաբական պետությունները Մեքքայում կայացած Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովից հետո կոչ են արել համաշխարհային հանրությանն Իրանի դեմ հրթիռային ծրագրի պատճառով ավելի խիստ սահմանափակումներ կիրառել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում կատարելով այդ երկրների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքում ընդունած բանաձևին:

«Բանաձևը միջազգային հանրությանը կոչ է արել կատարել իր պարտավորությունները միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար, ինչպես նաև ավելի արդյունավետ և լուրջ միջոցներ ձեռնարկել, որպեսզի խանգարեն Իրանին միջուկային ներուժ ստանալ», - նշվել է փաստաթղթում:

Արաբական երկրները կոչ են արել նաև «ավելի խիստ սահմանափակումներ կիրառել Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրի պատճառով»:

Ավելի վաղ Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը հայտարարել էր, որ Վաշինգթոնը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Իրանի հետ եվրոպական ֆինանսական կարգավորման մեխանիզմի դեմ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: