Հայերեն   English   Русский  

ԵՄ-ն կպահպանի ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները. Մոգերինի


  
դիտումներ: 816

Եվրամիությունը կշարունակի Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ռեժիմը մինչև հիմնական նպատակին` Կորեական թերակղզու միջուկային զինաթափմանը հասնելը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հարցերով միջազգային խորհրդաժողովի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք հստակեցնում ենք, որ ԿԺԴՀ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցները գործում են, միևնույն ժամանակ դրանք կշարունակվեն մինչև գլխավոր խնդիրների` Կորեական թերակղզու ամբողջական, ստուգելի և անդառնալի միջուկային զինաթափման ապահովան իրագործումը», - TASS լրատվական գործակալությունը մեջբերում է Մոգերինիի խոսքերը:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ էր արել ԿԺԴՀ-ի միջուկային զինաթափման լուծման հարցում հրաժարվել վերջնագրերից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: