Հայերեն   English   Русский  

Որդեգրվե՛նք ազգային առաքինություններին և այն դարձնենք իրականություն` մեր բարոյական նկարագրով․ՙՄայրություն՚ ՀԿ


  
դիտումներ: 173

Ստեփանակերտուն գործող ՙՄայրություն՚ ՀԿ կողմից կլոր սեղան կազմակերպվեց, որին ներկա էին կազմակերպության անդամներ, արցախյան շարժման գործուն մասնակից մայրեր,մայրաքաղաքում գործող կրթական հաստատություններից ներկայացուցիչներ, այլք:

Կլոր սեղանի շուրջ քննարկվել է այսօրվա հասարակական-քաղաքական բարդ իրավիճակը և ուղիներ առաջարկվել խնդրին ճիշտ լուծում տալու համար: Հանդիպման մասնակիցները մտահոգ լինելով երկրի շահերով, որոշեցին հանդես գալ ուղերձով.

ԱՀ ՙՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ՚ ՀԿ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի՛ հայրենակիցներ

Մենք` Արցախի մայրերս, մտահոգված լինելով մեր զավակների ճակատագրով` շահագրգռված ենք նրանց ապագան տեսնել բոլոր փորձություններից ու վտանգներից զերծ: Այդ մտահոգությամբ կոչ ենք անում բոլորին համախմբվել ՙՄեր ուժը մեր միասնության մեջ է՚ ազգային գաղափարախոսության շուրջ` այն կարգախոսից դարձնելով ազգային մտածելակերպ և կենսակերպ: Որդեգրվե՛նք ազգային առաքինություններին և այն դարձնենք իրականություն` մեր բարոյական նկարագրով, արժանապատիվ պահվածքով` լի մատաղ սերնդի ապագայի հանդեպ խորը մտահոգությամբ: Մեր անցած հերոսական ուղին պարտավորեցնում է լինել սթափ, շրջահայաց, ողջախոհ, միասնական:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: