Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ նոր համաձայնագիր կնքել.Պոմպեո


  
դիտումներ: 339

Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանի հետ նոր պայմանագիր կնքել, որը կերաշխավորի, որ այն երբեք ատոմային զենք չի արտադրի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն գերմանական Rheinische Post թերթին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք պատրաստ ենք Իրանի հետ համաձայնագիր կնքել, եթե նա պատրաստ լինի երաշխավորել, որ խաղաղության համար վտանգ ներկայացնող ատոմային զենքի արտադրության համար հնարավորություններ չեն զարգանա», - ասել է Պոմպեոն:

Նա հույս է հայտնել, որ պատժամիջոցները ստիպելու են Իրանին փոխել քաղաքական ուղին և նստել բանակցային սեղանի շուրջ:

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը թույլ չի տա միջուկային զենքի տարածումը և փորձում է կանխել Թեհրանում դրա հայտնվելուն:

Իսկ Իրանի արտգործնախարարությունը կոչ էր արել ամերիկյան կողմին փոխել բանակցությունների մոտեցումը և հրաժարվել ճնշման քաղաքականությունից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: