Հայերեն   English   Русский  

Քաղաքացին սպառնում է ինքնահրկիզել իրեն


  
դիտումներ: 109

Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ

ժամը 11:50-ի սահմանում Երևան քաղաքի Բագրևանդի 5 հասցեում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ որոշ տեղեկությունների ինքնահրկիզվել ցանկացող քաղաքացին նախկին զինծառայող Մխիթար Ալումյանն է: Նա դեռ օրեր առաջ էր սպառնում ինքնահրկիզվել պաշտպանության նախարարության առաջ, եթե իրեն տուն չտրամադրեն: Օրեր առաջ նախարարության դիմաց սկսած հացադուլը Ալումյանը դադարեցրել էր նախարար Դավիթ Տոնոյանի հորդորով: Ըստ Ալումյանի վերջինս խոստացել էր անգամ տնով ապահովել իրեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: