Հայերեն   English   Русский  

Միլանում սկսվել է Ադրբեջանից 2.3 մլն եվրո ստացած Լուկա Վոլոնտեի դեմ դատը


Աշոտ Ասատրյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 243

Հունիսի 3-ին Միլանի Արդարադատության պալատում սկսվել է Եվրոպական խորհրդի իրավական հարցերի և մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի դեմ դատական գործընթացը:

Նա մեղադրվում է Ադրբեջանի իշխանություններից խոշոր կաշառքների ստացման մեջ ԵԽԽՎ մյուս պատգամավորներին կաշառելու նպատակով:

Իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն «խավիարային դիվանագիտություն» միջազգային սկանդալի մասնակիցներից է, որը հետաքննում է «Կայունության եվրոպական նախաձեռնություն» միջազգային հկ-ն:

Նա մեղադրվում է Ադրբեջանից 2.3 մլն եվրո ստանալու մեջ, որոնք ծախսվել են ԵԽԽՎ մի շարք պատգամավորների կաշառելու համար 2013-ի հունվարին Ադրբեջանում քաղբանտարկլաների մասին զեկույցի տապալմամն նպատակով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: