Հայերեն   English   Русский  

Մեկնարկում է Norway Chess սուպերմրցաշարը


  
դիտումներ: 458

Այսօր Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում աշխարհի ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ կմեկնարկի Norway Chess սուպերմրցաշարը:


Մասնակիցները հիմնական պայքարից առաջ անցկացրել են կայծակնային խաղի մրցաշար, որի հաղթողի կոչումը նվաճել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։ Նա 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր։ Երկրորդ տեղը կիսել Լևոն Արոնյանն ու աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 6-ական միավոր։
Արոնյանը հաղթել է Մագնուս Կարլսենին, ամերիկացի Ուեսլի Սոյին, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, չինացի Յու Յանջիին, ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, հնդիկ Վիշվանաթան Անանդի և չինացի Դին Լիրենի հետ։ Միակ պարտությունը կրել է Վաշյե-Լագրավի հետ պարտիայում։
Հիմնական մրցաշարի առաջին տուրումԱրոնյանը սպիտակներով կմրցի Գրիշչուկի հետ։






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: