Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ ամենաբարձր մակարդակով բանակցությունների


  
դիտումներ: 321

ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Իրանի հետ բոլոր մակարդակներով, այդ թվում` ամենաբարձր մակարդակով: Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շվեյցարական RTS հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ամիսներ շարունակ նախագահ Թրամփը բարձրաձայնել է բանակցելու իր պատրաստակամության մասին ... Այնպես որ, երբ Իրանը պատրաստ լինի այդ զրույցին, զրույցին այն մասին, որ նա իրեն նորմալ դրսևորի, մենք էլ պատրաստ կլինենք: Եվ դա տեղի կունենա յուրաքանչյուր մակարդակով, - հայտարարել է Պոմպեոն:

Նա ընդգծել է, որ իրավիճակը կարող է նույն կերպ զարգանալ, ինչպես Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեպքում:

Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր առանց նախապայմանների Թեհրանի հետ բանակցելու Վաշինգթոնի պատրաստակամության մասին:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պատժամիջոցների չեղարկման դեպքում չի բացառել Վաշինգթոնի և Թեհրանի միջև բանակցությունների հնարավորությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: