Կարող է այնպիսի պահ ստեղծվել, երբ Ադրբեջանը կկրկնի ապրիլյան մարտերը. ադրբեջանցի պատգամավոր
Աշոտ Ասատրյան,ՖԲ գրառում
Մասնավորապես ժողովրդավարական լուսավորության կուսակցության փոխնախագահ, Էլշան Մուսաևը հայտարարել է, որ «Իլհամ Ալիևի բոլոր հետևորդները համոզված են, որ նա Ադրբեջանի պատմության մեջ կմտնի, որպես Ղարաբաղը վերադարձնող առաջնորդ»:
Օրեր առաջ էլ մեկ այլ պատգամավոր կոչ էր արել ադրբեջանցի դիպուկահարներին առաջնագծում ոչնչացնել Փաշինյանին ու Տոնոյանին, ճիշտա ժամեր անց հերքեց այդ հայտարարությունը շատ վատ արդարացումով, բայց միևնույնն է Ալիևի ռեժիմը անցել է կոնկրետ գործողությունների մասին քարոզչություն իրականացնելու գործին:
Սրանց նման մարդասպան ահաբեկիչների հետ նորմալ բանակցությունը ընդունվում է, որպես թուլություն: Դա է հիմնական պառճառը, որ Հայաստանին մեղադրում են Ադրբեջանի վրա ճնշումներ իրականացնելու մեջ, որի հիման վրա սկսում են իրենց միջազգային քարոզչությունը:
Իսկ տեղեկատվական հարթակում մենք նստած ենք հերքումների և արդարացումների վրա՝ հակահարված տալու փոխարեն: