ԱՄՆ-ում մեկնաբանել են Սիրիայի հարցով Վաշինգթոնի հնարավոր առաջարկի մասին տեղեկությունը
«Մերձավոր Արևելքի հարցով տեղի կունենա հանդիպում, և մենք աշխատում ենք մանրամասների վրա: Եվ, իհարկե, դեռևս նման համաձայնություն չկա: Ես չէի վստահի այդ հրապարակումներին», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ջեֆրիի խոսքերը:
Ավելի վաղ արաբական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները կարող են Ռուսաստանին «Սիրիայում խթաններ» առաջարկել, մասնավորապես` որոշակի պայմաններում Սիրիայի նախագահի պաշտոնում Բաշար Ասադի իշխանության «օրինականության ճանաչման» և պատժամիջոցների չեղարկման տեսքով:
Հետագայում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս մեկնաբանել էր համացանցում հայտնված այդ տեղեկությունը: