Լավրովն` ԱՄՆ այցեքարտի մասին
«Պատժամիջոցների վնասը, որոնք դարձել են ամերիկյան վարչակազմի, մի շարք ԵՄ երկրների և այլ արևմտյան պետությունների այցեքարտը, ակնհայտ է, այդ թվում ամերիկյան ընկերությունների և այն եվրոպական ընկերությունների համար, որոնց կառավարությունները դիմում են այդ պատժամիջոցներին», - ընդգծել է նախարարը:
Լավրովը հավելել է, որ չնայած բոլոր դժվարություններին` ընկերություններն աշխատում են և փորձում են նոր հնարավորություններ փնտրել:
ՌԴ արտգործախարարը ընդգծել է նաև, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումն ավանդաբար արևմտյան երկրներից հազարավոր գործարարների է հավաքում:
«Ի դեպ, ամերիկյան պատվիրակությունն երկրորդ տարին անընդմեջ ամենամեծն է` ավելի քան 500 ձեռնարկատեր (սակայն այս տարի կառավարության ներկայացուցիչները որոշել են չմասնակցել) », - ասել է Լավրովը:
2019թ. հունիսի 6-8-ն ընկած ժամանակահատվածում Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Միջազգային տնտեսական համաժողովը: Համաժողովը կազմակերպվում է 1997 թ. ի վեր և այս ընթացքում առանցքային տնտեսական հարցերի շուրջ երկխոսության համար առաջատար գլոբալ հարթակի է վերածվել: