Հայերեն   English   Русский  

YouTube տեսահոսթինգն արգելել է շովինիստական տեսանյութերը


  
դիտումներ: 184

YouTube տեսահոսթինգը հայտարարել է շովինիստական նյութեր պարունակող տեսանյութերի դեմ առավել ակտիվ պայքարելու մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, ընկերությունը 2017 թ. նմանատիպ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված մի շարք սահմանփակումներ է կիրառել:

«Այսօր` հունիսի 5-ին, մենք նոր քայլ ենք ձեռնարկում` արգելելով տեսանյութերը, որոնք որևէ խմբի գերազանցություն են առաջարկում, որոնց հիմքում ընկած են տարիքային, գենդերային, ռասայական, կրոնական հատկանիշները», - նշվել է տեսահոսթինգի ղեկավարության տարածած հայտարարության մեջ:

Փետրվարին լրատվամիջոցները հայտնեցին, որ ֆեյսբուք սոցիալական ցանցը որոշում է կայացրել ամբողջովին հրաժարվել ծառայություններից, որոնք թույլ են տալիս հետևել օգտատերերի գաջեթներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: