Հայերեն   English   Русский  

Միխայիլ Գորբաչովը հայտնել է իր հոսպիտալացման մասին


  
դիտումներ: 562

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը НСН-ին տված հարցազրույցի շրջանակներում հայտնել է, որ հիվանդանոցում է գտնվում և պատմել իր վիճակի մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես այժմ հիվանդանոցում եմ: Այն ձգձգվում է: Արդեն կուտակվածը լիցքաթափվել է և բավականին դժվար է: Բայց ասել, որ ես «թունելի վերջում լույս» եմ տեսնում դեռևս վաղ է: Այն դեռևս տեսանելի չէ», - հայտնել է Գորբաչովը:

Ապրիլի վերջին «Հանդիպում Գորբաչովի հետ» ֆիլմի ռեժիսոր Անդե Սինգերը հայտարարել էր, որ ԽՍՀՄ նախկին նախագահը չի կարողացել հոսպիտալացման պատճառով ներկա գտնվել իր մասին վավերագրական ֆիլմի պրեմիերային:

Ավելի ուշ Գորբաչովի հիմնադրամի մամուլի ծառայության ղեկավար Պավել Պալաժչենկոն հերքել էր Գորբաչովի հոսպիտալացման մասին տեղեկությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: