«Ժողովուրդ». Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու համար հիմք է եղել նախկին աշխատակիցներից մեկի կոնկրետ ցուցմունքը
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գ. Պետրոսյանի դեմ ցուցմունք է տվել ներքին զորքերի ենթասպաներից մեկը՝ պատմելով, որ հենց նրա արձակած կրակոցից է մահացել Զաքար Հովհաննիսյանը:
Նշենք, որ երեկ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել եւ միջնորդություն էր ներկայացվել դատարան խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Նշենք, որ ՀՔԾ-ն 2008 թ. մարտի 1-ի դրությամբ Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զ. Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում