Եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալակիր է դարձել Հունաստանում անցկացված International Jumping Meeting միջազգային մրցաշարում:
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ Հայաստանի ներկայացուցիչը գրանցել է 16.50 մ արդյունք: Առաջին տեղը գրավել է բուլղարացի Գեորգի Ցոնովը, որի արդյունքն էր 16.80 մ:
Լևոն Աղասյանի հետ մրցավայր էր մեկնել նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: