Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին իր «ամենահավատարիմ երկրպագու» է անվանել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր «ամենահավատարիմ երկրպագուն» է, ինչպես նաև Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ հարաբերությունները որպես լավ գնահատել: Այդ մասին Թրամփը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում:
«Ստոլտենբերգը ասում է, որ միգուցե, առանց Թրամփի ՆԱՏՕ չլիներ», - հայտարարել է Թրամփը:
Ամերիկացի առաջնորդը նաև հայտնել է, որ ցավում է, որ Գերմանիան, ի տարբերություն ՆԱՏՕ-ի մյուս անդամների, շարունակում է պահպանել ռազմական ծախսերի մակարդակը 1%: Թրամփն ընդգծել է, որ Գերմանիան պետք է ավելի շատ վճարի և ինքն անձամբ այդ մասին ասել է Մերկելին: