Հայերեն   English   Русский  

​Հաագայում ի պաշտպանություն Արցախի ցույց կանցկացվի


  
դիտումներ: 847

2015թ. փետրվարի 27-ին ժամը 12-ին Հոլանդիայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ բողոքի ցույց կանցկացվի Հաագայի Ադրբեջանի դեսապանատան առջև՝ ի հիշատակ ադրբեջանական Սումգայիթ, Գանձակ, Բաքու և այլ քաղաքներում 1988թ և 1990թ տեղի ունեցած հայերի ջարդերի:

2015թ. նշանակլից տարի է տարբեր առումներով: Այս տարի լրանում է ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, այլ նաև Բաքվի ջարդերի 25 տարին: Գրում է Novostink.ru-ն:

Հայոց ժամանակակից ազատագրական պայքարը սկսվեց քաղաքակիրթ և խաղաղ ճանապարհով: Սակայն հնագույն Արցախի ժողովուրդը հավատում էր 20-րդ դարի հասարակական կարգերի բարձր մակարդակին և մտադիր էր իր պահանջները ներկայացնել բացառապես սահմանադրական և խաղաղ ճանապարհով:

Սակայն պարզվեց, որ ժողովուրդը սխալվել էր, քանի որ քաղաքակրթության ժամանակակից զարգացումները չէին անդրադարձել Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների վրա:

Հայ ժողովրդի արդար սահմանադրական պահանջին Ադրբեջանը պատասխանեց աննախադեպ ագրեսիայով, որի սկիզբը դրվեց 1988թ. փետրվարին Սումգայիթում, իսկ հաջորդ տարիներին Բաքվում և Գանձակում դրանք շարունակվեցին նույնքան դաժանությամբ:

Արդեն քարորդ դար շարունակ Ադրբեջանը շարունակում է բռնության և ուժի քաղաքականությունը՝ փորձելով խեղդել Արցախի բնակչության ազատ կամքը: Ուստի այս տարի հոլանդահայությունը ևս իրենց բողոքի հզոր ձայնը կհնչեցնի Հաագայում՝ Ադրբեջանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցին:

Աշխարհի ողջ հայության նման հոլանդահայությունը ևս զորավիգ է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: