Թուրքիայի իրավապահ մարմինները շարունակում են հետապնդել երկրում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի ներկայացուցիչներին։
Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը Թուրքիայի ցամաքային ուժերի նախկին ու ներկա 50 սպայի ձերբակալելու որոշում է կայացրել։
Նրանք կասկածվում են գյուլենական համայնքին պատկանող գաղտնի հավելվածներից օգտվելու մեջ։ Բոլոր կասկածյալները բերման են ենթարկվել։ Հետաքննությունը շարունակվում է։