Սահմանադրական դատարանը 1 ամիս երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի
դիտումներ: 554
Հիշեցնենք, որ Ankakh.com-ը տեղեկացրել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնել և Քոչարյանին ու մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի՝ (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով դիմել Սահմանադրական դատարան։ Բացի դա դատարանն արձանագրել էր, որ Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնամխելության երաշխիքից: