Հայերեն   English   Русский  

Հալիձորում օձը խայթել է 47-ամյա տղամարդուն, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է


  
դիտումներ: 316

Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի բնակիչ՝ 47-ամյա Վլադիկ Բախշյանին

Հին Հալիձորի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս օձը խայթել է. հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է: Հայտնում է shamshyan.com-ը:

Այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 12։20-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղ: Օձի խայթոցից ինքնազգացողությունը վատացած տղամարդուն Գորիսի հիվանդանոց տեղափոխելու ժամանակ գիտակցության չգալով՝ մահացել է։

Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: