Հայերեն   English   Русский  

​Ռյաբկովը` Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների մասին


  
դիտումներ: 483

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Մոսկվան հավատում է Վաշինգթոնի հետ հարաբերությունների հեռանկարներին: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք հավատում ենք ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններին (չնայած տարաձայնություններին) ... այդուհանդերձ, այդ հարաբերություններում հրաշքներին տեղ չկա», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ռյաբկովի խոսքերը:

Նրա խոսքերով` ներկայումս երկու երկրների հարաբերությունները «մի փուլում են, որը շատ ավելի ցածր է, քան սառը պատերազմի ամենավատ օրերին»:

«Քանի որ այն ժամանակ մենք կարող էինք ինչ-որ կերպ կանխատեսել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Այսօր գերակշռում են փոփոխականությունն ու անկանխատեսելիությունը», - բացատրել է փոխարտգործնախարարը:

Նա հավելել է, որ դա «մի իրավիճակ է, երբ վտանգները մեծանում են»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Վենեսուելան ԱՄՆ վարչակազմում առկա տարաձայնությունների մասին ասեկոսեներ են տարածում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: