Թրամփը Բայդենին ընտրություններում «ամենամտավոր հետամնաց» մրցակից է անվանել
«Ավելի լավ կլինի ընտրություններում Բայդենին դեմ գնամ, քան այլ որևէ մեկին: Կարծում եմ, որ նա մտավոր առումով բոլորից թույլ է ... Մյուսներն ավելի շատ էներգիա ունեն», - հայտարարել է Թրամփը CNN- ին տված հարցազրույցի շրջանակներում:
Ամերիկացի առաջնորդի խոսքերով՝ Բայդենը նախկինում ևս չի կարողացել կատարել իր պարտականություններն, իսկ այժմ արդեն նա չափազանց ծեր է նախագահի պաշտոնի համար:
«Ես նրան մեկ տոկոսանոց Ջո եմ անվանում, քանի որ նախքան Օբամայի գալը ևս նա այնքան էլ լավ չէր հաղթահարում ամեն ինչ», - ասել է ամերիկացի առաջնորդը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ին կհայտարարի ԱՄՆ նախագահական ընտրություններին իր երկրորդ մասնակցության մասին:
Բայդենը պաշտոնապես իր նախընտրական քարոզարշավը սկսել է մայիսի 18-ին: