Սիրիայի կառավարական ուժերը հրետակոծել են Իդլիբի թուրքական դիտակետը
դիտումներ: 295
Թուրքիայի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիրիայի կառավարական ուժերն իրենց վերահսկողության տակ գտնվող Աս-Շարիա շրջանից 35 անգամ հրետակոծել են 3 կմ հեռավորությավ վրա գտնվող Զավիյա լեռան շրջանի թուրքական դիտակետը:
Պաշտպանության նախարարությունը վերոհիշյալ հարձակումը որակել է որպես նախօրոք ծրագրված և հավելել, որ հարձակումից վնաս է կրել թուրքական ռազմաբազայի շրջանում տեղակայված զինտեխնիկայի մի մասը: