Հայերեն   English   Русский  

ՀՀ Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը. ուղիղ


  
դիտումներ: 472

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հունիսի 14-ին շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը։

Նշենք, որ հունիսի 12-ին դատարանը հետաձգել էր քննությունը՝ Քոչարյանի պաշտպաններին մեկ օր տրամադրելով գործի նյութերին ծանոթանալու համար։

Ինչպես նախորդ դատական նիստերին, այսօր ևս Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են դատարանի առաջ:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանին ազատել կալանքից՝ Ղարաբաղի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորության հիման վրա:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին նույն դատավորը կասեցրել էր Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործի վարույթն ու այն ուղարկել էր Սահմանադրական դատարան` պարզելու առաջադրված մեղադրանքների համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին: Դատախազությունը և տուժող կողմի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել այս որոշումների դեմ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: