Իրանը կտրականապես հերքում է Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակումներին ներգրավվածության մեջ ԱՄՆ-ի մեղադրանքները: Այդ մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով ՄԱԿ-ում հանրապետության մշտական ներկայացուցչության հայտարարությանը: Գրում է Russian.rt.com-ը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն Իրանին Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակման մեջ էր մեղադրել:
Հունիսի 13-ին տեղեկություն էր տարածվել, որ Օմանի ծոցում երկու նավթային լցանավեր են խորտակվում: Հետագայում տեղեկություններ հայտնվեցին, որ լցանավերի վրա պայթյուններ են տեղի ունեցել և հրդեհ է սկսվել: