Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի սահմանապահ զորքերի կողմից 5 կմ 100մ երկարությամբ դրոշի անցկացումը կեղծ հայրենասիրության հերթական դրսևորումներից մեկն է:


Դավիթ Բաբայան,ֆբ գրառում


  
դիտումներ: 577

Ադրբեջանում նման բաներ հաճախ են անում։ Իրենք նաև աշխարհում ամենամեծ դրոշն են պատրաստել, որը կախված է Բաքվում

և մի անգամ քամին այն արդեն ճղել՝ շպրտել է։ Ձևական բաներ են, որ կոչված են երկրում մարտական ոգին բարձրացնելուն։ Մինչդեռ, այդ ծախսերով կարելի էր անապահով մարդկանց կարիքները հոգալ։ Պատկերացնում եք, թե որքան ծախս է արված այդ դրոշը պատրաստելու, ապա նաև սահմանով մեկ այդքան զինտեխնիկան շարժելու համար և սա ժողովրդի կարիքների հաշվին՝ քարոզչական նշանակություն ունեցող ակցիա է։

Իրենց բնակչության մի ստվար հատվածը թշվառ պայմաններում է ապրում։ Փոխանակ այդ գումարով օգնություն ցուցաբերեին իրենց բուժման կարիք ունեցող երեխաներին, նման դատարկ ակցիանորեվ են զբաղված, մինդեռ, միանշանակ, դրանով իրենք մեզ չեն ահաբեկում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: